Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենը

Ծնվել է 361/362 թ․ Տարոն գավառի, Հացեկաց գյուղում։ Կրթություն է ստացել Տարոնում, հետո մեկնել Վաղարշապատ և անցել զինվորական ծառայողության։Տիրապետել է մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին և պարսկերենին։ Հետո նա իրեն նվիրում է հոգևր կյանքին։ Նա բանավոր թարգմանում էր Աստվածաշունչը հայերեն օտար լեզուներից։ Այդ ժամանակ մտածում է գրավոր թարգմանության մասին։ Դրա համար պետք էր հայերեն տառեր։ Այդ միտքը նա բարձրաձայնում է Սահակ Պարթևի մոտ, ով իր համաձայնությունը ներկայացրեց։ Նրան հաջողվեց 405թ-ին ստեղծել հայոց գիրը։ Առաջին գրված նախադասությունը ՝ <<Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմնալ հանճարի խոսքերը>>։ Նա գրել է հոգևոր ճառեր, երգեր ՝ շարականներ։ Հայերի համար Մեսրոպ Մաշտոցի գործը անգնահատելի նշանակություն ունեցավ։ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կրթական աշխատանք ծավալեցին մեր մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով։

Հայաստանի վերականգնում Աշոտ Ա

Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնվել Հայաստանում։ Խալիֆը ուղարկեց նոր ոստիկանի։ Նա որոշում է հայ իշխաններին հրավիրել իր մոտ բարեկամանալու նպատակով և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունու մարդիկ ձերբակալում են ոստիկանին և հայտնաբերում այն նամակը ՝ որտեղ գրված էր արաբների պլանը։ Այսպիսով Դվին է  ներկայանում հայ զորքը։ Այնտեղ ձերբակալում են նրան և վտարում երկրից։ 885 թվականին Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Ա-ին և ճանաչում հայոց թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, և Բարսեղ Ա-ն նույնպես թագ ուղարկեց։ 885 ին միջազգային ճանաչում է ստանում 855 ի անկախությունը։ Օծումը իրականացրեց հայոց կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Բագրատունյց առաջին արքան խելացի քաղակական գործիչ էր, նա կարողացավ միացնել իր պետությանը Վանանդի իշխանությունը (Կարսը) դարձրեց հայոց սպարապետների նստելավայրը։ Խաղաղ ճանապարհով կարողացավ ազդել Սյունյաց և Արծրունյաց իշխանների վրա։ Կարողացավ սանձել Վրաստանը և Աղվանքը (Կովկասյան Ալբանիան)։ Այդ ժամանակ երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Հավաքից-հավաք(ամփոփում)

2018-19թթ. ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Ֆիզկուլտուրա – վոլեյբոլ

Ընտրության խումբ – Հայոց լեզու

Գրականության առաջադրանքները կարող եք տեսնել այստեղ

Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Դինո Բուցատի «Խեղճ երեխա»

Ավ. Իսահակյան«Ահմեդի ուղտը»

Հովհաննես Թումանյան «Ահմադը»

Դինո Բուցատի «Կորսված օրեր»

Հովհաննես Թումանյան «Ուրախ գիշեր»

Գործնական աշխատանքները

Թարգմանություն

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՉԱՐԵՆՑ

Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլնրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներովեն մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչմի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չիանցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նակգա, ճաշիդ կհասնի:
Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթեշաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստըգալուց մի օր առաջ ենիմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչչկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպեսմոտ ծանոթի՝
— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.
Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամլրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:
Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հոամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմնունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերըզարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով ևման ածում քաղաքի կարճ ուլայն փողոցներով:
Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկուսայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր էգետից քար բերել:
Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլորբաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթեժողովուրդը գիտե, որԱթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողըպիտի ճանաչի և ասի.
— Էս ընկեր Իվանի ձին է…
Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներովշրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձիքշելու, փողոցներով սրարշավանցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչթափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձևտալու անմիտ սովորույթ:
Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրըքաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվումդիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտտվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրըհամոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալհակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրըքաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալուդեպքում, ավելացնում են:
— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:
Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակմանարժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցյալ տարվաաերոպլանը:Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները

.ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.
քաղաքը փոքր է, Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ:
քաղաքը հարուստ չէ, Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափբնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչիձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. Շատմարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլորբաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար:
քաղաքի ճանապարհները ասֆալտապատ չեն, Կառք չկա. միայն մի կառք գործկոմնունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերըզարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով և ման ածում քաղաքի կարճ ուլայն փողոցներով: Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքումմիայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համարհարկավոր է գետից քար բերել:
քաղաքում բոլորն իրար ճանաչում են,Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիրփոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝ Օհա՜ն, ես նամակ չունե՞մ. Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամլրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:
մի մարդը մի քանի գործ է անում: Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար:

բ) Ինչո՞ւ հետևյալ նկարագրությամբ հաստատվեց, որ խորհրդային իշխանությունըհաստատ է.  «Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտտվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրըհամոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալհակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է»

Դինո Բուցատի «Խեղճ երեխա»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ցո՛ւյց տվեք երկու կին կերպարների հակադրությունը: Ո՞րն  է այդհակադրության անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Տղայի գլուխը շոյող կինը շատ բարեհոգի էր ։Իսկ մայրը՝ ջղայն էր ու խիստ։նրանց մեջ տարբերությունն այս էր:

բ) Բացատրե՛ք վերջին արտահայտության՝ «Ցտեսություն, տիկին Հիտլեր  և վերնագրի՝ «Խեղճ երեխա,  գաղափարական կապը:

Այդ արտահայտությունով հեղինակը ուզում էր ասել,որ կիմը շատ խիստ ու դաժան էր վարվում երեխայի հետ։ Պարզապես պետք չեր այդպես վարվել մանուկի հետ:

Ավ. Իսահակյան«Ահմեդի ուղտը»

ա)  Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Նրա մայրն ուզում էր ասել , որ ինչքանով նրա համար էր կարևոր իր ուղտը, այդպեսել մյուսի համար իր աքլորը :Ահմեդն այդ երազը տեսնելով հասկացավ, որ պետք է առաջինը դիմացինին օգնել, որպեսզի դիմացիննել քեզ օգնի :Չէ որ եթե Ահմեդը չփնտրեր աքլորին, նա այդպես էլ չեր հանդիպի իր ուղտին:

բ)  Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.

  • մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.
  • օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,
  • լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,
  • ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,
  • ինչ որ ցանես, այն կհնձես,
  • քնով անցնես, ինչ ասես կկորցնես:


Լավություն արա, գցիր ջուրը,վաղ թե ուշ քո առաջ կգա :
Մարդիկ պետք է սովորեն միմիյանց օգնել և բարին կամենալ։Եթե կարողանաս օգնել մարդկանց երբ նեղության մեջ լինեն, ապա օգնիր և մի սպասիր փոխադարձ օգնության։Այդ ժամանակ ամեն արածդ լավ գործը ետ կվերադառնա քեզ մոտ :